ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

    28.06.2013| 12:03
    Առավոտյան իմ հոգուն տիրեց մի տարօրինակ մեղմություն ու քնքշություն, հեզություն ու թեթևություն, ներողամտության մի անսահման զգացում: Իմ բանտարկված վիճակը թվում էր այլևս թեթև ու չնչին մի բան: Այդ պահին ես պատրաստ էի ներել բոլոր նրանց, ովքեր երբևիցե ինձ վիրավորել էին ինչ-որ բանով, և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևիցե որևէ բանով վիրավորել էի:
  • «Մենք հրամայողի դեր չենք կարող  ունենալ, քանի դեռ ուժեղ չենք»

    «Մենք հրամայողի դեր չենք կարող ունենալ, քանի դեռ ուժեղ չենք»

    28.06.2013| 11:55
    «Իրատես de facto»-ի հյուրն է թարգմանիչ, գրականագետ ՄԱՐՈ ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆԸ, ում թարգմանությամբ «Անտարես» հրատարակչությունը 2012 թվականին լույս է ընծայել թուրք գրող Էլիֆ Շաֆակի մեծ աղմուկ հանած «Ստամբուլի ընկեցիկը» վեպը: Մեր զրույցն այդ վեպի ու դրանում արծարծվող խնդիրների շուրջ է:
  • Հոբելյանական «Ոսկե ծիրանը» կներկայացնի

    Հոբելյանական «Ոսկե ծիրանը» կներկայացնի

    28.06.2013| 11:40
    Ինչպես բազմիցս նշել ենք, տարին հոբելյանական է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի համար: Կազմակերպիչները, հաշվի առնելով այս հանգամանքը, ջանացել են, որ հայաստանյան հանդիսատեսը հաղորդակից դառնա համաշխարհային և հայ կինոյի մեծարժեք նմուշներին: Ըստ որում` փառատոնային ծրագիրը, ինչպես ավանդաբար, ներառել է ոչ միայն վերջին տարիներին նկարահանված և հանդիսատեսին անծանոթ կամ գրեթե անծանոթ ֆիլմեր, այլև տասնամյակներ առաջ ստեղծված` բոլոր ժամանակների փորձություններին դիմակայած և իրենց որակի մեջ անքննելի կինոգործեր:
  • Լինենք  աչալուրջ և հեռատես

    Լինենք աչալուրջ և հեռատես

    28.06.2013| 11:27
    «Իրատես de facto»-ում (թիվ 36, 2013) «Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ» վերնագիրը կրող հարցազրույցով հանդես է եկել արձակագիր Լևոն Ջավախյանը, որի մտահոգությունները, իրոք, ուշադրության արժանի են և բխում են մեր այսօրվա իրականության զարկերակի բաբախումից: Ի մտի առնենք նաև այն, որ Ջավախյանի մտահոգություններին և անձնական դիրքորոշումներին հար ու նման մեկնաբանություններով ու եզրահանգումներով ողողված են Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո):
  • «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ին մասնակցելու հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից

    «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ին մասնակցելու հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից

    27.06.2013| 17:26
    «Մանկական Եվրատեսիլ- 2013» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
  • «Նա շարունակելու է վազել»

    «Նա շարունակելու է վազել»

    27.06.2013| 13:46
    Դավիթը երիտասարդ և արդեն կայացած մարզիկ է, ում համար վազքն ավելին է, քան կյանքը: Նրան` դեռևս նոր ծնված մանկանը, երկու օրվա կյանք էլ չէին խոստանում, բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց ամեն ինչ: Այդ օրվանից Դավիթը չի հավատում բժիշկներին: Հիմա` 25 տարեկան հասակում, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց դեպքում վազքով զբաղվելը նույնն է, ինչ ինքնասպանություն գործելը: Դավիթը գիտակցում է դա, բայց չի կարող ինքն իր դեմ գնալ. որոշումը կայացված է` նա շարունակելու է վազել:
  • «Հայկական պուրակ»` Վարշավայում

    «Հայկական պուրակ»` Վարշավայում

    26.06.2013| 13:37
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ պուրակի անվանակոչման որոշումն ընդունել է Վարշավայի քաղաքային խորհուրդը՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
  • Մեկնարկում է թավջութակահարների միջազգային փառատոնը

    Մեկնարկում է թավջութակահարների միջազգային փառատոնը

    26.06.2013| 11:31
    Հենրիկ և Գերոնտի Թալալյանների 4-րդ փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Փառատոնն անցկացվելու է հունիսի 26-ից հուլիսի 23-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա՝ «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիայի» շնորհանդեսով: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) և նրա որդին` 10-ամյա Մաքսիմը (դաշնամուր):
  • Վահագն Ստամբոլցյանի հիշատակին

    Վահագն Ստամբոլցյանի հիշատակին

    26.06.2013| 11:21
    Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է երգեհոնային երաժշտության համերգ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Առաքելական Եկեղեցու «Սբ. Մեսրոպ Մաշտոց – Սբ. Սահակ Պարթև» շքանշանի դափնեկիր, մշակույթի նախարարության Ոսկե մեդալի շքանշանակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի հիշատակին:
  • Քաղաքապետարանի կրթության վարչության «անգործությունը» մտահոգում է Անահիտ Բախշյանին

    Քաղաքապետարանի կրթության վարչության «անգործությունը» մտահոգում է Անահիտ Բախշյանին

    25.06.2013| 17:33
    «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը խիստ անհանգստացած է Երևանի քաղաքապետարանի կրթության ոլորտում իրականացված գործունեությամբ: